Ովքե՞ր են Հ1-ում յուրացումներ կատարել. գլխավոր դատախազի պարզաբանումը
 
Հ1-ում առերեւույթ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ դեռեւս չի կարող անուններ տալ,  քննության ընթացքում պետք է պարզվի, թե համապատասխան սխեմաների մեջ ովքեր ինչ ներգրավվածություն են ունեցել, եւ ում արարքում հանցակազմ կա:
 
«Շատ ակնհայտ է, որ Հ1-ում առերեւույթ հանցագործության փաստերն առկա են, որոնցով քրեական գործեր հարուցելու հիմքեր կան,  իսկ մնացածը կքննվի, քրեական գործի ընթացքում կպարզվի էդ ամեն ինչը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
 
Գլխավորը դատախազը նշեց, որ կոնկրետ մարդկանց դեռ մեղադրանք չկա առաջադրված: