Հինգ երկիր միացել է Ղրիմի դեմ սահմանված պատժամիջոցներին
 
Ալբանիան, Վրաստանը, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան միացել են Ղրիմի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին, ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
 
2014 թ. մարտի 14-ին Ղրիմում և Սևաստոպոլում տեղի ունեցավ հանրաքվե, որում ընտրողների ավելի քան 90 %-ը քվեարկեց թերակղզին Ռուսաստանին միացնելու օգտին: Դրանից մի քանի օր անց Ղրիմի միավորումը ՌԴ-ին ձևակերպվեց իրավաբանորեն:
 
Կիևը և Արևմուտքը դա համարեցին Ղրիմի անեքսիա, և ՌԴ-ի դեմ, այսպես կոչված՝ «ղրիմյան պատժամիջոցներ» սահմանվեցին:
Եվրամիությունը հուլիսի 18-ին հերթական անգամ երկարացրել է պատժամիջոցները Ղրիմի և Սևաստոպոլի դեմ: Արտահանման, ներմուծման, ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում սահմանափակող միջոցները սահմանվել են մինչև 2019 թ. հունիսի 23-ը: