Թրամփը խոստացել է Պուտինի «ամենավատ թշնամին» դառնալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «ամենավատ թշնամին» դառնալ, եթե Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները «չաշխատեն»։ Այս մասին հաղորդում է CNBC News-ը։
 
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները հարթել «չհաջողվի», և Պուտինի հետ բանակցությունները «դադարեն աշխատել», ինքը ՌԴ նախագահի «ամենաչար թշնամին» կդառնա։
 
Նա նաև հավելել է, որ «Պուտինի հետ համերաշխ լինելը և Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելը լավ է»։
 
Սակայն Թրամփն ընդգծել է, որ, ի տարբերություն ի նախորդի՝ Բարաք Օբամայի, ինքը Ռուսաստանի նկատմամբ «ավելի կոշտ» վերաբերմունք է դրսևորում։