Հուլիսի 26-ի համար ծանուցագիրը տրված է Ռոբերտ Քոչարյանին.
 
Հուլիսի 26-ին նախատեսված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
 
«Հուլիսի 26-ի համար ծանուցագիրը տրված է պարոն Քոչարյանին, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա»,- ասաց նա: Ըստ ՀՔԾ պետի՝ անձերի հետ կապված սահամնափակում չկա, Մարտի 1-ի գործով որպես վկա կարող է հրավիրվել ցանկացած անձ: Նա նշեց, որ չի կարող պատասխանել հարցին՝ առաջին նախագահն ու Նիկոլ Փաշինյանը կհրավիրվեն հարցաքննության:
 
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի խնդրանքով, ըստ Սասուն Խաչատրյանի, նրա հարցաքննությունը կարող է ձայնագրվել: Իսկ կհրապարակվի, թե ոչ, դա կորոշի վարույթն իրականացնող մարմինը: