Լավ լուր զինծառայողների համար. պետությունը սպասված որոշում է կայացրել Երկար սպասված որոշում ` զինծառայողների համար:Այն որ, երկրի թիկունքը պահող ու անվտանգությունը երաշխավորող ուժային կառույցներին` (Բանակ, Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն) օրենքով սահմանված տարբեր արտոնություններով պետք է խրախուսել , քննարկման ենթակա չէ. և միանշանակ ողջունելի է այդ ուղղությամբ , ինչպես ասում են նոր Հայաստանում, քայլ առ քայլ արվող բարեփոխումները. Սահմանադրական դատարանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը՝ զինծառայողի՝ չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել է հակասահմանադրական:   
 
Պատկերավոր ասած՝ այն զինծառայողները կամ ուժային կառույցների ծառայողները, ովքեր տարիներով արձակուրդ չեն գնացել, չեն ստացել արձակուրդային, արդեն կարող են ստանալ ոչ միայն աշխատանքից ազատվելուն նախորդող 2 տարիների արձակուրդայինի փոխհատուցումը, այլև՝ այնքան տարիների համար, որքան պետությունը պարտք է: 2 տարվա վճարով սահմանափակող օրենքը ճանաչվել է հակասահմանադրական՝ խտրականության հիմքով: