Հայտնի է` որքան գումարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, գրում է The Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ` անգլիական ակումբը 35 մլն ֆունտ (մոտ 40 մլն եվրո) կպահանջի Մխիթարյանի տրանսֆերի դիմաց:
 
Native ads by Caramel Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին: «Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի:
 
Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով: Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում և խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել:
 
Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- ասել է Մոուրինյոն: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» և «Ինտերը»: