«Սանիթեքը» կրկին պարզաբանել է մայրաքաղաքում աղբահանության վիճակը
 
«Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ հայցել է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Ընկերությունը տարածել է հաղորդագրություն.
 
«Ընկերության տնօրինությունն անում է ամեն հնարավորը իրավիճակը կարգավորելու համար:
 
Սակայն Երևանի տարբեր վարչական շրջաններում, նամանավանդ ծայրամասերում, կամ չեն կատարվում աղբահանություն կամ կատարվում է մասնակի: Օրինակ՝ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն փողոցի 6-րդ փողոցի 68-68ա շենքի սկզբնամասում դրված աղբարկղը դատարկում են, իսկ շենքի վերջում դրված աղբարկղը 10 օր է չեն տանում: Սակայն երբ աղբավճարը 1 ամիս ուշացնում ես չգիտենս ինչու տոկոս է գալիս գումարի վրա: Իսկ երբ իրենք են թերանում բաժանորդները ի՞նչ պետք է անեն, երևի թե չվճարեն:
 
«Սանիթեքը», Երևանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:
 
Ընկերությունն անդրադարձել է նաև վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեքը» սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: