Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. 
 
 
 
Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ապշած եմ ուղղակի ստացված տեղեկություններից: 
 
Նա ընդգծեց, որ իր վարչապետ դառնալուց երկու ամիս է անցել, բայց ինքն ամեն օր զարմանում է, որ ո՞նց, նման պրոբլեմ էլ ունի՞ էս երկիրը. «Ու որքան տեսնում եմ, դեռ 4 ամիս էլ զարմանալու եմ, թե տենց բան ո՞նց է հնարավոր, էդ լո՞ւրջ եք ասում:
 
Հայաստանում ինձնից շատ կոռուպցիայի թեմայով խոսող պատգամավոր ու լրագրող շատ քիչ է եղել, բայց ես հիմա ապշած եմ ուղղակի ստացված տեղեկություններից:  Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ես ամեն օր զարմանում եմ թալանի մաստշաբներից. տենց բան ո՞նց է հնարավոր, էդ լո՞ւրջ եք ասում». Փաշինյան
 
«Ես մեկ-մեկ ասում էի՝ էնպես չլինի, որ ասեն՝ դե ընդդիմություն է, պետք է չափազանցնի: Դրա համար ես շատ դեպքերում այդ քննադատության սրության մեջ ինձ սահմանափակել եմ, բայց ես այսօր ապշած եմ, որ Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է: Դա ուղղակի աներեւակայելի է:
 
Այն իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին դա ուղղակի ծիծաղելի է թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել եւ տեղի է ունենում: Սա ահավոր մի երեւույթ է»,-հայտարարեց Փաշինյանը:
 
Պատկերացնում եք՝ ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է, ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչեւ ինձ չեն բերում ասում՝ ահա, ապացույց մեկ, ապացույց երկու, ապացույց երեք եւ այլն»:
 
Փաշինյանը տեղեկացրեց, որ օրերս պետական կառավարման մարմիններից մեկի ներկայացուցչին ասել է՝ էլ մի շարունակի, ես պատրաստ չեմ մեկ օրում էսքան տեղեկություն ստանալ ու հոգեկան հավասարակշռությունս պաշտպանել. «Խնդրում եմ հենց հիմա դադարեցրու: Երբ ինքը հանում էր ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ: Ես ասում էի՝ էսօր ինձ հերիք է, ցտեսություն, հաջողություն, գնացեք ուրիշին պատմեք: Ու սա իրականություն է:
 
Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, ու դա այն վարչապետն է, որ ամեն օր քաղաքական ու լրագրողական գործունեության ընթացքում անընդհատ հայտարարել է, որ թալանվում է երկիրը, որ կոռուպցիա է, բեսպրեդել է: Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել, ու ոլորտներում, որտեղ չես կարող հավատալ: Մենք ասում ենք՝ նպաստների ոլորտում կոռուպցիա կա, կոռուպցիա՞, կոռուպցիան ի՞նչ ա»,- իր խոսքն ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: