Ավստրալացի տղան գիրացել է մինչև 178 կիլոգրամ
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի 9-ամյա բնակչի քաշը հասել է 178 կիլոգրամի։ Երեխան սկսել է գիրանալ վաղ մանկությունից։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, 6 տարեկանում նա արդեն շուրջ 100  կիլոգրամ է կշռել։ Տղայի հետ աշխատում են Ավստրալիայի լավագույն բժիշկները։
Տղային համեմատում են աշխարհի ամենածանր երեխայի՝ 230 կիլոգրամ կշռող ինդոնեզացի Արիա Պերմանայի հետ։ Ավստրալացի տղան տառապում է զարկերակային բարձր ճնշումից և 2 տեսակի շաքարային դիաբետից։