Սևանա լճի ափին հանգստացողներին անհանգստացրել է լճի կանաչ գույնը: Սակայն անհանգստանալու կարիք չկա․ ջուրը կանաչել է ջրիմուռների պատճառով:
Սևանա լճի ջուրը հատկապես ծանծաղուտ մասերում կանաչել է, լճից վատ հոտ է փչում: Հասկանալու համար, թե ինչու է ջուրը նման գույն ստացել:
Պարզվում է՝ Սևանի համար սա  արտառոց երևույթ չէ, նման բան էլի է եղել՝  վերջին անգամ 2006 թվականի ամռանը: Ավելի վաղ  բնապահպաններն ու պարկի մասնագետներն այս տարվա համար էլ էին նման երևույթ  կանխատեսել: Պատճառը շոգի հետևանքով լճի ջրի ջերմաստիճանի բարձացումն է: Չի բացառվում, որ այս ամռան ընթացքում մեկ անգամ էլ լիճը կանաչ հագնի օգոստոսին:
«Որոշակի խմբի ջրիմուռների բուռն աճման հետևանք է: Սովորաբար Սևալա լճի ջրի ջերմաստիճանը չի բարձրանում +21-ից, սակայն այս տարի ծանծաղուտներում, խորշերում, մակերևույթում այն հասել է +24-ի: Այս պարագայում սկսում են գլուխ բարձրացնել բոլոր տիպի ջրիմուռները»,-մանրամասնում է Գուլանյանը:
  
 
 
 
Դրանք երկու շաբաթվա կյանք ունեն, բուռն զարգացումից հետո առանց միջամտության մահանում են: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով, կանաչ ջուրը վնասակար չէ ոչ էկոհամակարգի, ոչ էլ մարդկանց համար: Նա քաղաքացիներին հիշեցնում է՝ անհանգստանալու կարիք չկա:
 
 
«Ուղղակի գեղագիտական տհաճություն է պատճառում: Հոտն էլ ջրիմուռների հետևանք է: Կարող է մածուցիկություն նկատվել ջրի մակերևույթին, դա էլ ջրիմուռների կողմից արտադրված ագարանման նյութերն են: Ագարն էլ վտանգավոր չէ, բնական նյութ է, օգտագործվում է սնունդի մեջ: Հնարավոր է նաև խորշերում ու առանձին հատվածներում ջրի արտաքին շերտին դիտվեն գորգի պես ծածկույթներ: Դրանք կարող են լինել տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կարմիր, նույնիսկ՝ սև: Դրանք ևս վտանգավոր չեն, ջրիմուռների զարգացման ավարտական փուլն է»,-ասում է նա:
 
 
Գուլանյանի խոսքով, եթե եղանակային պայմանները փոխվեն, լինեն քամիներ, ալիքներ, մակերևույթի տաք ու խորքային սառը ջրերը խառնվեն իրար, ջրի ջերմաստիճանը նվազի, ապա մանրադիտակային չափի, միաբջիջ բույսերը կմահանան, կնստեն հատակին: Իսկ եթե ոչինչ էլ չփոխվի, ապա պետք է սպասել, որ երկու շաբաթն անցնի:
 
 
Պարկի տնօրենն բացատրում է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել բնական երևույթին:
«Դա ազգային պարկ է:  Բնական պրոցեսին միջամտելը կատեգորիկ արգելվում է, մենք ինքներս էլ դա չենք թողնի, քանի որ էկոհամակարգի համար նորմալ երևույթ է: Միայն հրահանգավորում է եղել, երբ ալիքը դրանք դուրս հանի ափ, պետք է մաքրել, որպեսզի ժողովուրդը կարողանա օգտվել առափնյա հատվածից: Դա զգուշացրել ենք և հանրային, և մասնավոր լողափներին»,-բացատրում է Գուլանյանը: