ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ՝ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի:
 
 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ամբողջ օգոստոս ամսվա համար կանխատեսումներ չենք կարող անել, բայց կասեմ, որ հուլիսի 25-ից, այս օրերի համեմատ օդի ճերմաստիճանը կրկին բավականին բարձրանալու է: Հուլիսի 22-ին և 23-ին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում, կլինեն տեղումներ, հուլիսի 24-ին դրանք կդադարեն»,- նշեց Սուրենյանը: Հուլիսի 25-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +40 աստիճանի: