Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի բարձրահարկ շենքերից մեկի բեռնատար վերելակը, որի մեջ 6 մարդ է եղել, ընկել է: Այս մասին հայտնում է sobesednik.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ` վերելակն իջնում էր 19-րդ հարկից: Վերելակում գտնվողներից մեկը պատմել է, որ իրենք մահացած կնոջ էին բնակարանից 
ներքև իջեցնում: «Դուրս էինք տանում մահացած տատիկին, երբ վերելակում ուժեղ ձայն լսվեց, ապա ճոպանները պոկվեցին: Զգում էի, որ ընկնում ենք»,- ասել է նա: