Օգտակար խորհուրդներ. ինչպես կանխել հոդատապը եւ հոդացավը

 
Հոդատապը (պոդագրան) արթրիտի տեսակ է: Այն արտահայտվում է փոքր հոդերի կրկնակի բորբոքման նոպաներով, որն ուղեկցվում է անհանգստացնող ցավերով:
Պատճառն օրգանիզմում կուտակված  միզաթթուն է, որը կապված է միզաթթու պարունակող սննդամթերքի չարաշահմամբ կամ էլ այդ նյութն օրգանիզմից հեռացնելու գործընթացի խանգարմամբ: Միզաթթուն իրենից ներկայացնում է պուրինային հիմք, որն առկա է մի շարք մթերքներում:
Եթե երիկամները չեն կարող լիարժեք կերպով հեռացնել միզաթթուն, ապա տեղի է ունենում  դրա քարացում, այսինքն քարերի գոյացում: Այդ ամենն ուղեկցվում է ցավերով եւ բորբոքումներով:
Բարեբախտաբար, հատուկ դիետան կարող է օգնել այս հարցում: Այս խնդիրն ունեցող մարդիկ պետք է հրաժարվեն վերամշակված մսամթերքից, ծովամթերքից, յուղոտ սննդից, ռաֆինացված շաքարավազից եւ ալկոհոլից:
Կարելի է հաճախ օգտագործել թարմ մրգեր եւ բանջարեղեն, բուսական սնունդ: Անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկ, այդ թվում նաեւ դեղաբույսերով թեյ:
Պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սակայն առողջարար մարմնամարզությունը պարտադիր է: Ստորեւ նշված բնական միջոցները կարող են թեթեւացնել հիվանդի վիճակը նոպաների ժամանակ:
Կիտրոնով ջուր
Ճզմել կես կիտրոնի հյութը մեկ բաժակ գոլ ջրի մեջ եւ խմել առավոտյան նախաճաշից առաջ:
Խնձորի քացախ
Այն պարունակում է խնձորի թթու, որն արդյունավետորեն օրգանիզմից հեռացնում է միզաթթուն: 1ճաշի գդալ քացախը լցնել 200մլ ջրի մեջ եւ խմել ամեն օր՝ ճաշից եւ ընթրիքից առաջ:
Պոդագրան կանխելու համար անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել քրքում, արքայախնձոր (անանաս) եւ կտավատի յուղ:
Քրքումը հզոր հակաբորբոքային միջոց է, որը որոշակի դերակատարում ունի երիկամների պաշտպանության հարցում: