66-ամյա Իրինա Ալեգրովան հազիվ է ավարտին հասցրել իր համերգը.
 
Իրինա Ալեգրովան վերջերս «Սլավյանսկի բազար»-ում իր առաջին համերգն է տվել երկարատեւ ընդմիջումից հետո։ 66-ամյա երգչուհին համերգի ժամանակ որոշել է պատմել  իր հետ կապված լուրերի մասին, հայտնում է Sobesednik.ru-ն։
 
Ալեգրովան ելույթ էր ունեցել «Սլավյանսկի բազար Վիտեբսկում» արվեստների փառատոնի ժամանակ։ Երեք հազարանոց դահլիճում ազատ տեղ չկար։ Աստղը հրաժարվել էր իր սիրելի խորը դեկոլտեներից, կորսետներից ու մերկ ոտքերից։
Իսկ երգերի ընդմիջումներին Իրինան իր հիշողություններն էր պատմում։
 
«Սարսափելի է հիշել իմ առաջին մենահամերգը, երգելու բան առանձնապես չկար։ Լավ է, որ այն ժամանակ հնարավոր էր ազդագրում միայն արտիստի անունը գրել ու մարդիկ գնում էին տոմսերը։ Սկզբում ես   երեսուն- քառասուն րոպե էի երգում, հետո արդեն սկսեցին հավաքվել հիթերը»,- հիշել է երգչուհին։
Իրինան հայտնել է, որ իրեն այլեւս չեն վիրավորում բամբասանքները, որոնք տարածում են չարակամ մարդիկ։
 
«Վերջերս լուր էին տարածել, իբրեւ ես Իտալիայում եմ ապրում։ Ես այնտեղ մեկնում եմ հանգստանալու։ Ու ի դեպ վաղուց այնտեղ չեմ եղել։ Երկրորդ բամբասանքն այն է, որ ես Իտալիայում հրուշակեղենի խանութ եմ բացել։ Լավ կլիներ թեկուզ գոնե այստեղ բացեի, որ թոշակիս համար գոնե հինգ կոպեկ հավաքեի»,- ասել է երգչուհին։
 
Ավանդույթի համաձայն՝ Ալեգրովան իջել է բեմից ու մոտեցել հանդիսատեսին։ Սակայն նա այլեւս չէր կարողանում ակտիվ քայլել շարքերի միջով, շունչը չէր հերիքում։ «Եկեք շունչ քաշենք ։ Ծերությունը լավ բան չէ»,- ասել է երգչուհին։
Շունչ քաշելուց հետո Իրինան նկատել է, որ իրեն չի հուզում , թե ով ու ինչ կմտածի իր մասին ու հենց այդ անտարբերության շնորհիվ էլ ինքը համարձակ է։
 
«Իմ տարիքն ու հոգեվիճակը ինձ թույլ են տալիս ասել այն ամենն, ինչ ուզում եմ ։ Ես տրիբունաներից չեմ բղավում, շոուների չեմ մասնակցում։ Չեմ սիրում հենց այնպես խոսել։ Դրա համար էլ ես աննորմալ եմ»,- ասել է երգչուհին։