Բաքուն կրկին հոսանքազրկվել է.
 
«Ադրբեջանը դեռ ուշքի չէր եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո… Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում…Մերթընդմերթ երկրի տարբեր շրջաններում տեղի են ունենում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ…Հատկանշական է, որ ամենաշատ անջատումներն, ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում…
 
Ըստ վերջին տեղեկությունների՝ հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի, Նիզամիի, Սաբունչիի, Խազարի և Սուրահանի շրջանները հոսանքազրկված են…
 
Հետաքրքիր է ստացվում…Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով, որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ, քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր, բացահայտեց, որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը… Իսկ հիմա էլ պարզվում է, որ դա այդպես չէ…Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլեկտրաէներգիա մատակարարում, որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են…
 
Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում:
 
Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:
 
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:
 
Հ.Գ.Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են, որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեում կարելի է ծնկի բերել՝ տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին՝ իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար…»,- գրել է նա: