Խորվաթիայի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ գյուղի բնակիչների վարկերը
 
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչը մարել է հարազատ Իմոցկի գյուղի բնակիչների վարկերը։
 
«Նա մեծացել է Խորվաթիայի Սպլիտ քաղաքին մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում: Ռեբիչը երբեք չի մոռացել իր արմատները, թեև 19 տարեկանում տեղափոխվել է իտալական  «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբ: Մեկ անգամ Անտեն մարել է փոքրիկ բնակավայրի բոլոր 500 բնակիչների վարկերը », - ասել է Ռեբիչի ընկեր Լովրո Շինդիկը:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին ԱԱ-2018-ի եզրափակիչում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ազգային հավաքականին: