z1news 
 
ԱՄՆ-ում պալեոնտոլոգները հայտնաբերել են նոր տեսակի դինոզավրի մնացորդներ։ Այս մասին հայտնում է Յուտայի նահանգի բնապատմության թանգարանի պաշտոնական կայքը։ Նորահայտ դինոզավրի տեսակը կոչվում է Akainacephalus johnsoni, որը պատկանում է անկիլոզավրների խմբին։ Ըստ գիտնականների այն ունեցել է ուժեղ ծնոտ, իսկ պոչի վերջնամասում քորոցատիպ կամ գնդասեղանման վերջավորություն է ունեցել։
 
Հայտնաբերվել է դինոզավրի կմախքի մեծ մասը։ Նշենք, որ վերջին շրջանում Յուրայի դարաշրջանի դինոզավրերի բազմաթիվ հետքեր հայտնաբերվել են նաեւ շոտլանդական Սքայ կղզում։ Հայտնաբերված մնացորդները 170 միլիոն տարվա հնություն ունեն։