Կանացի սեքսուալության հինգ տեսակ

Զոհ
 

 
Նա արտասվում է սեքսից հետո: Ինտիմ մերձեցումից չի հրաժարվում, բայց վստահ է, որ լկտիաբար օգտագործում են իրեն, իսկ փոխարենը ոչինչ չեն տալիս: Որոշ տղամարդիկ, բնազդաբար զգալով, որ նա չի մերժի, այդպես էլ վարվում են:
 
Ստրկուհի
 

 
Տղամարդու ցանկությունը նրա համար օրենք է: Նա գրգռվում է միայն այն մտքից, որ հիմա տերը կգա եւ արագորեն, բայց հզոր կերպով շնորհակալություն կհայտնի ժամանակին մատուցված ընթրիքի համար: Հնարավոր է նույնիսկ սադո-մազոյի տարրերով: Նա սեփական նախաձեռնությամբ սիրելիին անկողնում սուրճ է մատուցում կամ դեղատուն է վազում՝ պահպանակ գնելու:
 
Ձյունե թագուհի
 

 
Նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է օրգազմը: Անկողնում՝ նույնպես. նախ սեթեւեթում է, իսկ երբ մարտի ես դուրս գալիս՝ վերջ, այլեւս չի ցանկանում:
 
Տիրուհի
 

 
 
Մանկության եւ պատանեկության տարիներին նրան շատ են նեղացրել, իսկ հիմա նա վրեժ է լուծում: Ընդ որում, նվաստացնելով զուգընկերոջը՝ սիրում է նրան: Իհարկե, եթե տղամարդը փորձի ընդդիմանալ, նրան երկարատեւ դաստիարակություն է սպասվում: Եվ կրքոտ սեքս՝ որպես խրախուսական մրցանակ:
 
Աֆրոդիտա
 
Նա սիրելիին տիրոջ դերում լինելու հնարավորություն է տալիս, տրվում է նրա թուլություններին եւ պատրաստ է մինչեւ լույս փորձարկումներ անել: Չնայած երբեմն կառավարման ղեկն իր ձեռքն է վերցնում, եւ արդեն ենթարկվելու հերթը զուգընկերոջն է: Բայց դա՝ բազմազանության համար:
 
 
Աղբյուրը՝ Ivona