ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայությունը ստուգել է ֆուտբոլի գնդակը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է Business Insider-ը:
Աղբյուրում նշվում է, որ դա սովորական ընթացակարգ է, որ անց է կացվում ԱՄՆ նախագահի ստացած բոլոր նվերների հետ կապված
Ազգային անվտանգության տնօրեն Դեն Քոթսը հայտարարել էր, որ նա վստահ է, որ գնդակը շատ ուշադիր ուսումնասիրվելու է:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել: