Արա Մինասյանը՝ ով իդեպ հանդիսանում է Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի հայրը, նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել, որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել:
 
 
Արա Միքայելի Մինասյան (1955, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ: Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
 
 
Առողջապահույան նախարար Արսեն Թորոսյանից «Հայկական ժամանակը» տեղեկանում է, որ Երեւանում գրծող բժշկական կենտրոններից մեկը հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել:
«Այսօր խնդրել եմ ՊԵԿ-ի մեր գործընկերներին, որպեսզի մարզային մի բուժհաստատության հաշիվների վրա կալանք չդնեն հարկային պարտքերի պատճառով, որպեսզի այդ բուժհիմնարկը չդադարի գործել մինչեւ կլուծենք ֆինանսավորման հարցերը։ Միաժամանակ այսօր տեղեկացա, որ մեկ այլ երեւանյան բուժհաստատության «գործերը» այնքան լավ են եղել, որ հարյուրավոր միլիոնների հասնող բանկային ավանդներ է ներդրել։
2016-2018թթ-ին ԲԿ-ի կողմից բացվել են թվով 6 ավանդային հաշիվներ եւ կնքվել է թվով 35 ավանդի պայմանագրեր, 2016թ-ին թվով 24, 2017թ-ին թվով 7, 2018թ-ին թվով 4 պայմանագիր` դասական ժամկետային, կուտակվող ավանդի եւ բիզնես ավանդի պայմանագրեր: Առանձին դեպքերում նույն օրը կնքվել են 4 տարբեր պայմանագրեր` տարբեր ավանդային հաշիվներով, օրինակ 21.11.2016թ-ին: 2017թ-ի ապրիլի 12-ին կնքվել է 2 ավանդի պայմանագիր տարբեր ավանդային հաշիվներով եւ 2018թ-ի ապրիլի 3-ին 2 տարբեր ավանդային հաշիվներով: 2016-2018թթ-ի ԲԿ-ի կողմից ներդրված ավանդների ընդհանուր գումարը ըստ ավանդային հաշիվների վերաբերյալ բանկի կողմից ներկայացված քաղվածքների կազմում է 280,0մլն դրամ»,- նախարարաը ԲԿ-ի անուն չի նշում, սակայն առաջարկում է նրա անունը գուշակել մեկ անգամից:
Խոսքը հավանաբար Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի կողմից ղեկավարվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մասին է: Նշենք, որ հուլիսի 19-ին նախարարը ՀԺ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոցը 300 մլն պետպատվեր է ստացել պետությունից, սակայն ոչ մի հվանդի չի բուժել: