
«Ուկրաինացի սահմանապահները Սահակաշվիլիին թույլ են տվել սահմանն անցնել»,- «Ուկրաինսկայա պրավդայի» փոխանցմամբ՝ ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները ճեղքել են ուկրաինական կողմում սահմանապահների շղթան, եւ նրանց կողմից շրջապատված Միխայիլ Սահակաշվիլին հատել է Ուկրաինայի սահմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Նա այս որոշումն ապօրինի է համարում: Իշխանությունները Սահակաշվիլիին զգուշացրել են, որ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նրան կարգելվի երկիր մուտքը, իսկ նրա ուկրաինական անձնագիրը կառգրավվի:
Կիրակի Օդեսայի նախկին նահանգապետը՝ լրագրողների եւ ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորների մեծ խմբի, այդ թվում՝ Յուլիա Տիմոշենկոյի ուղեկցությամբ լեհական Ժեշուվ քաղաքից ուղեւորվել է նախապես ներկայացված ճանապարհորդության դեպի ուկրաինական տարածք: