ԱԱ- 2018-ն ավարտված է: Եզրափակիչ խաղին Մոսկվայի Лужники-ից հետևում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը:
 
Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը 50 տարեկան է: Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահն է: Խորվաթիայի կին նախագահը վայելում է երկրի բնակչության մեծամասնության վստահությունը: 50-ամյա Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը չափազանց երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի:
 
 
 
 
 
 
1.  2015թ -ին, հաղթելով երկրի գործող լիդերին, դառնում է Խորվաթիայի նախագահ: Մինչ այդ Կոլինդան նախ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն էր, ապա `Խորվաթիայի դեսպանը ԱՄՆ-ում:  
 
2. Նա Խորվաթիայի ամենապոպուլյար քաղաքական գործիչն է: Կոլինդան չափազանց անմիջական է,  անձամբ  է վարում իր էջերը սոցիալական ցանցերում: ԱԱ- 2018-ին Սոչի էր ժամանել  էկոնոմ կլասով, որպես սովորական ուղևոր, բացի այդ, խաղին հետևում էր ոչ թե VIP-տարածքից, այլև տրիբունայից: «Ես  ուզում էի աջակցել մեր թիմին, ինչպես սովորական երկրպագուհի` ֆան-զոնայից: Բացի այդ, կրում էին ֆաների համար նախատեսված բլուզ, մինչդեռ  VIP-տարածքի դրեսս կոդը ինձ թույլ չէր տա  դա անել»,- ասել է նա: 
 
 
3. 50-ամյա Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը չափազանց երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի:  Խորվաթիայի նախագահը  լուսանկարվել էր բավական գայթակղիչ բիկինիով: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թերևս սա է պատճառը, որ Խորվաթիայի նախագահին շատերը նմանեցրել էին դերասանուհի Նիկոլ Օսթինին: Լուրն, իհարկե, հերքվեց, բայց հետո համացանցում հայտնվեցին  Կոլինդայի լողազգեստով իրական նկարները, որոնք պակաս գայթակղիչ չէին: Կին նախագահի գեղեցիկ կառուցվածքն ու լողազգեստով լուսանկարները նրան դարձրեցին ամենագրավիչ քաղաքական գործիչներից մեկը: Եթե դրան գումարենք նաև ժպիտը, որը Կոլինդայի այցեքարտն է դարձել, հասկանալի է, թե ինչու էր նա ԱԱ- 2018-ի  ֆուտբոասերների ֆավորիտը:
 
Խորվաթիայի նախագահը նախընտրում է խիստ, դասական ոճը: Ասում է, որ բրենդամոլ չէ: Սիրում է սև, սպիտակ և կարմիր գույները: Չի սիրում գումար ծախսել հագուստի վրա:
 
Խորվաթիայի նախագահն ամուսնացած է ունի երկու երեխա: Ամուսնու` Յակ Կիտարովիչի հետ ծանոթացել է ուանողական տարիներին, սակայն միայն 28 տարեկանում են որոշել ամուսնանալ: