Ի՞նչ կկատարվի օրգանիզմում ալկոհոլից հրաժարվելու դեպքում.
 
Ալկոհոլի մշտական օգտագործումը՝ նույնիսկ քիչ քանակությամբ, հանգեցնում է օրգանիզմի դանդաղ մահվան, քանի որ սպիրտից քայքայվում են բոլոր կարևոր համակարգերն ու օրգանները: Իսկ կյանքն առանց ալկոհոլի ունի մի շարք առավելություններ: 
 

 
1. Ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելու դեպքում բարելավվում է մարդու աշխատունակությունը: Դուք կմոռանաք այնպիսի վիճակների մասին, ինչպիսիք են քնկոտությունը, հոգնածությունը և գրգռվածությունը՝ փոխանցում է Нeaclub-ը:
 
2. Նույնիսկ շաբաթը մեկ անգամ ալկոհոլ օգտագործելու դեպքում մարդը կորցնում է իր էներգիան, քանի որ ամեն անգամ սպիրտ ընդունելուց հետո օրգանիզմը շատ ուժ է վատնում նորմալ վիճակը վերականգնելու համար:
 
3. Ալկոհոլից հրաժարվելու անգնահատելի «պլյուս» է նյարդային համակարգի աշխատանքի բարելավումը: Քունն ավելի որակյալ և ամուր է դառնում, և ամբողջ օրվա ընթացքում դուք կլինեք կայտառ և ավելի կայուն սթրեսային իրավիճակների նկատմամբ:
 
4. Բարելավվում է ընդհանուր վիճակը. օրգանիզմը վերականգնվում է, ամրանում է դիմադրողականությունը: