Լևոն Տեր Պետրոսյանի նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան աճուրդի է հանվել հուլիսի 11-ից։
 
Գնորդ չկա։ Նախնական 17 միլիոն դրամ մեկնարկային գնից ձնակույտի պես գինը գագաթից ցած է գլորվել։
 
Ու եթե հերթական աճուրդի ժամանակ այն չվաճառվի, մեկնարկային գինը 5 մլն 570 հազար 560 դրամից կիջնի մինչև 4 մլն 456 հազար 448 դրամի։
 
Ինչու՞ եք այդքան իջեցնում նախագահի ինստիտուտը։ Նախկին ու ներկա նախագահներից գոհ ենք , թե գոհ չենք հարցը չի քննարկվում, նրանք ներկայացրել ու ներկայացնում են երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը։
 
Հայաստանը այդ 4 միլիո՞նն է փրկելու, թե՞ դրա հույսին եք մնացել։ Մի տեսակ ամոթ եմ զգում։ Ամոթ՝ մեր երկրի համար։ Այդքան մի՜ իջեցրեք նախագահի ինստիտոտի նշաձողը։ Իջեցնելով նշաձողը, հաջորդ նախագահը այդ նշաձողից չի բարձրանալու։ Ունենալու ենք չկայացած նախագահի ինստիտուտ, անկախ այն բանից, թե ովքեր են բուրգի գագաթին։
 
Ամոթ է․ մի շոու աստղի շորիկը այդ գնով աճուրդի չէր հանվի․ ինչքա՜ն ենք իջել։
 
Կոմունիստների ժամանակ այսպիսի մի բան կար։ Ծառայողական մեքենան, երբ արդեն չէր օգտագործվում, հանձնում էին հիմնարկի երկարամյա աշխատողին։ Ի՞նչ ենք անում, ու՞ր ենք գնում՝ ավերելով, փոշիացնելով, զրոյացնելով․․․ Չորս միլիոն դրամի համար մեզ ուրանալով․․․ Մի լավ բան անելով, կարելի է մի ողջ սերունդ կրթել․․․
 
Հասմիկ Բաբաջանյան