Քիմը իր հրապարակած հոլովակներից մեկում ցույց է տվել ոսկեգույն շքեղ ու փայլուն հանդերձանքը, որն ամբողջացրել է հեռախոսի տեսք ունեցող յուրօրինակ պայուսակով:
 
 
Իսկ Քանյեն դասական կոստյումով է եղել ու ընդամենը մի պահ է երեւացել կադրում:
 
 
Այնուհետեւ Քիմը ավելի մոտիկից է ցույց տվել հեռախոս-պայուսակը, որը, կարծես. փայլուն զգեստի շարունակությունը լիներ:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը իր կրքոտ լուսանկարներով էլ ավելի էր թեժացնում առանց այդ էլ անտանելի ամառային տապը: 
 
37-ամյա աստղը  Instagram-ի  իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում ներկայացել է ճերմակ բիկինիով: