Տղամարդու 10 ակնարկ, որ նա դժգոհ է սեքսից
 
1. Նա ձեզ հետ միաժամանակ չի պառկում քնելու եւ երկար նստում է  համակարգչի կամ հեռուստացույցի առաջ: Իսկ նախկինում ոչինչ չէր կարող ձեզ շեղել իրարից: Բայց եթե դա ֆուտբոլի եզրափակիչ խաղ չէ եւ ոչ էլ աշխատանքի կարեւոր առաջադրանք, եւ նա այնուամենայնիվ ձեզ հետ անկողնում չէ, նշանակում է նրա համար այնտեղ ավելի հետաքրքիր է:  
 
2. Դուք այլեւս օրալ սեքսով չեք զբաղվում:  Տղամարդկանց մեծամասնությունը խոստովանում է, որ իրենք սիրում են նման հաճույք պատճառել այն աղջկան, որը նրանց իրոք դուր է գալիս:  Բայց նրանք նաեւ խոստովանում են, որ երբ սկսում են կորցնել նրա հանդեպ հետաքրքրությունը, իրենց արդեն հետաքրքիր չէ նրան բավարարել անկողնում: 
 
  
  
3. Նա անում է այն, ինչ ձեզ դուր չի գալիս  (եվ նա գիտե դա): Նշանակում է` նա դադարել է անհանգստանալ, թե ինչն է կարեւոր ձեզ համար: Գուցե սկսում է ձեզ համոզել, որ անալ սեքսով զբաղվեք, իսկ գուցե անտեսում է ձեր ցանկությունները եւ ընդհանրապես ձեր օրգազմը: 
 
4. Նա սկսել է ավելի շատ պոռնո նայել: Տղամարդկանց մեծամասնությունը շարունակում է պոռնո նայել նույնիսկ երջանիկ հարաբերություններում:  Բայց եթե նա սկսել է էկրանի աղջիկներին ավելի հաճախ նախապատվություն տալ, քան ձեզ` իրական կնոջը, որն իր կողքին է, դա տագնապալի նշան է:  
 
5. Նա քնում է սեքսի ընթացքում: Ծիծաղելի է հնչում, բայց դա երբեմն պատահում է եւ ակնհայտորեն ցույց է տալիս, որ դուք նրա համար հետաքրքիր չեք: 
 
6. Նախկինում սեքսից հետո դուք գրկում էիք իրար, իսկ այժմ նա անմիջապես քնում է: Դա երբեմն նորմալ է, երբ դուք հոգնած եք: Բայց երբ դա երեկոյի սովորական ավարտ է դառնում… 
 
7. Նա սեքս-խաղալիքներ է բերում, որոնք դուք երբեք չեք խնդրել: Իրականում անտաշություն է նման բան անել, առանց նախնական քննարկման:  
 
8. Նա այլեւս ձեզ չի նայում սեքսի ընթացքում: Տղամարդիկ տեսողական արարածներ են, նրանք գրգռվում են կանանց տեսքից, իսկ եթե նա ձեզ չի նայում, գուցե արդեն ուրի՞շ մի բան է գրգռում նրան: 
 
9. Նա վիրավորական եղանակով մեկնաբանում է ձեր կազմվածքը եւ կատակներ է անում այդ առումով` թե որքան կոնֆետ եք կերել գիշերը կամ որ անհրաժեշտ է ձեզ մարզասրահի աբոնեմենտ նվիրել (եւ մենք դա ասում ենք այն դեպքում, երբ դուք գուցեւ գիրացել եք, բայց շատ քիչ): Գուցե այդպես նա փորձում է ձեզ ուրիշ բան ասել:
 
10. Նա ուղղակիորեն ասում է, որ իրեն դուր չի գալիս ձեր սեքսը: 
 
 
Հեղինակ` Kleo