Կոռուպցիոն նոր բացահայտում զորամասերից մեկում․ մանրամասնում է պաշտպանության նախարարը.
 
 Այսօր Փանիկում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իր գլխավորած ոլորտում կոռուպցիոն դեպքերի բացահայտումների մասին, ասաց․ «Պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր է ներդնում հիմա, ճիշտ է միշտ էլ եղել է, բայց հիմա էլ ավելի թափով, քանի որ նոր իրավիճակում ենք գտնվում, նոր կառավարությունը նոր նշաձող է  հաստատել, պաշտպանության նախարարությունում բավականին  մեծ աշխատանք է գնում։ Ես կարող ուղղակի ձեզ տեղեկացնել, որ ընդամենը երեկ մենք բացահայտում ենք արել զորամասերից մեկում՝ սննդամթերքի հետ կապված, վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել»։ 
 
 
 
 Հեղինակ՝ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ