Այս կերակրատեսակը կհետաքրքրի Արաբական խոհանոցի սիրահարներին:
 
Այն շատ նման է հումուսին և շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար, նաև օստեոպորոզով հիվանդների համար (քանի որ, թահինը՝ իրենից ներկայացնում է քունջութի մածուկ և իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ կալցի, որն էլ շատ անհրաժեշտ է մեր ոսկորների համար):
 
Ամառվա թարմ բանջարեղենի այս շրջանում, երբ սմբուկն առատ է,  Արաբական այս համեղ նախուտեստը այնքան հեշտ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ այն կդառնա ձեր սեղանի անբաժան մասը: 
 

 
 
Անհրաժեշտ մթերքներն են՝ 
 
 Սմբուկ - 5-6 հատ
 
 Սխտոր - 3-4 պճեղ 
 
 Թահին - 4 ճաշի գդալ
 
 Կիտրոնի հյութ - 3 ճաշի գդալ (կարելի է փոխարինել նույնքան քամած մածունով) 
 
 Աղ - ըստ ճաշակի 
 
 Ձիթապտղի յուղ- 3 ճաշի գդալ 
 
 Պատրաստման եղանակը՝
 
 
 Խորովել սմբուկները եւ մաքրել: Ավելացնել բոլոր բաղադրամասերը (կարող եք նաեւ կիտրոնի կեղեւը քերիչով անցկացնել եւ ավելացնել) եւ հարել բլենդերով կամ տրորել պատառաքաղով, ստանալով համասեռ զանգված: 
 
 
 Մատուցել՝ վրան ձիթապտղի յուղ արած: 
 
 
 Բարի ախորժակ