Կանայք վստահել են հեռախոսի հակաբեղմնավորիչ հավելվածին և հղիացել
Շվեդիայում կանայք դժգոհել են հեռախոսի հակաբեղմնավորիչ հավելվածից, քանի որ, նրանց խոսքով, այն խաբել է իրենց, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Guardian-ին։
 
Համաձայն գովազդի՝ Natural Cycles-ը հետևում է դաշտանային ցիկլին և բեղմնավորման համար նպաստավոր ժամկետներին՝ գուշակելով այն օրերը, երբ հղիանալու հավանականությունը զրոյական է։
 
Աբորտի դիմած 668 կանանցից 37-ը անցանկալի հղիության մեջ մեղադրել են հենց այս հավելվածին։ Շվեդիայի իշխանությունները ստուգումներ են սկսել։
 
Natural Cycles –ի ներկայացուցիչները հաստատել են, որ անցանկալի հղիությունների թիվը համընկնում է հավելվածն օգտագործած շվեդ կանանց թվաքանակի հետ։
 
 
Հավելվածի արժեքը 60 ֆունտ սթերլինգ է։