Իմանալով զուգընկերոջ ծննդյան ամսաթիվը կամ գոնե նրա համաստեղության նշանը՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ  սպասել ձեր հարաբերություններից։
 
Ինչպես գիտեք, բնության տարերքները չորսն են. Կրակ (Խոյ, Առյուծ, Աղեղնավոր), Հող (Ցուլ, Կույս, Այծեղջուր) Օդ (Երկվորյակ, Կշեռք, Աղեղնավոր) եւ Ջուր (Խեցգետին, Կարիճ, Ձուկ)։
 
Ջուր եւ Հող
 
Օրինակ, եթե դուք Հող տարերքի ներկայացուցիչ եք (համաստեղությամբ Ցուլ, Կույս, Այծեղջուր), իսկ ձեր զուգընկերը Ջուր (Խեցգետին, Կարիճ, Ձուկ), ապա դա նշանակում է, որ ձեր միջեւ ինչ-որ փոխադարձ ըմբռնում հաստատ կծագի։
 
Հիշեք, որ ջուրը սնում է հողը։ Հողեղեն մարդուն, ով արտաքնապես լուրջ է վերաբերում համարեբություններին, անհրաժեշտ է ոչ թե ինտելեկտուալ զուգընկեր (Օդ), այլ զգացմունքային, «ջրային»։ Նման զույգերը կարող են ամուսնության գնալ եւ նրանց ամուսնության հարատեւության հավանականությունը մեծ է։
 
Հող եւ ջուր զույգում յուրաքանչյուրը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Ջուրը թույլ չի տալիս Հողին չոր մնալ, կենդանացնում է նրա ինտելեկտն ու առողջ մտածելակերպն իր ոչ ռացիոնալ գործողություններով, իսկ Հողը հենց դրա համար էլ սիրում է Ջրին, չնայած արտաքնապես կարող է դժգոհել նրա անտրամաբանական լինելուց։
 
Ջուր-Ջուր
 
Այս զույգից դժվար է ակնկալել այլ բան բացի լավ, բայց կարճ հարաբերություններից կամ մեկանգամյա սեռական հարաբերությունից։ Հետո զուգընկերները կհոսեն յուրաքանչյուրն իր ուղղությամբ, իսկ եթե նրանցից յուրաքանչյուրը դեպրեսիայի մեջ ընկնի, նրանք ճիշտ կանեն իրարից հեռու մնան։
 
Իսկ ընդհանուր առմամբ սա չեզոք միություն է. իրար չեն խանգարում, սակայն առանձնապես չեն էլ ձգում։
 
Ջուր-Օդ
 
Շատ քիչ են ընդհանրությունները։ Կարելի է, իհարկե, զրուցել։ «Օդային» զուգընկերները ինչ-որ պահ կարող են լսել ինչ պատահի, սակայն հետագայում դրանից կձանձրանան։ Օդին անհասկանալի է, թե ինչպես կարելի է անընդհատ խոսել նույն խնդիրների մասին։ Պետք է լուծել դրանք եւ վերջ, այստեղ Օդը տրամաբանորեն է մոտենում, իսկ Ջուրը դժգոհում է, որ Օդը դառնում է անտարբեր։ Չէ որ Ջուրը պատմում է իր խնդիրները, ոչ թե որպեսզի լուծեն դրանք, այլ որովհետեւ նրանց ուշադրություն է անհրաժեշտ։
 
Ջուր եւ Կրակ
 
Մեկնաբանություններն ավելորդ են։ Նրանք անընդատ ազդում են միմյանց նյարդերին, խորացնում իրենց բնավորության վատ գծերը։ Եթե միասին են մնում, սկսում են հիվանդանալ։ Սա ոչ թե նրա համար է, որ ինչ-որ մեկը վատն է, այլ որովհետ նրանք չեն համապատասխանում իրար։ Նրանց կարող է միավորել միայն իսկական սերը, սակայն այս դեպքում էլ հաճախակի կռիվներից խուսափելն անհնար է։
 
Օդ-Օդ
 
Ստեղծագործելու համար հոյակապ միություն է։ Իսկ ահա գործնական առումով այնքան էլ հաջող չէ, որովհետեւ ինչ-որ մեկը պետք է իջնի երկնքից։ Նույնը վերաբերում է նաեւ ամուսնությանը։ Երկու Օդերը կարող են լավ հանգստանալ իրար հետ, միասին լինել ուրախության եւ տխրության պահերին։Նրանց դժվար է միասին ադեկվատ որոշումներ ընդունել։
 
Օդ-Կրակ
 
Հոյակապ կապ է։ Օդը սնում է կրակը եւ այն ավելի ու ավելի ուժեղ է այրում, իսկ Օդն իրեն պիտանի է զգում, սակայն երբեմն ցանկանում է հանգստանալ Կրակից։ Օդը կարող է վերականգնել մեկ այլ Օդ, այնպես որ կարելի է ըներներից եւս այս տարբերակով ընտրել։
 
Օդ-Հող
 
Չեն հասկանում իրար, չնայած փորձում են։ Նրանք շատ տարբեր են։ Օդը հենվելու է տրամաբանության վրա եւ մտածելու է, որ Հողն ամեն ինչ բարդացնում է։
 
Հող-Հող
 
Նրանց հարաբերությունները ձանձրալի կլինեն, տրամաբանական, առանց կիրք եւ շատ հաշվարկներով։ Չնայած աշխատանքային հարաբերությունների համար լավ միություն է, սակայն ներշնչանքի աղբյուրը քիչ է եւ առկա է լինելու մշտական մրցակցություն, թե ով է ղեկավարը։
 
Բացի այդ, զուգընկերներից յուրաքանչյուրը պայքարելու է նյութական իշխանության համար։
 
Հող-Կրակ
 
Սկզբում ձգտելու են իրար, հետո հեռանալու իրարից։ Կրակին էմոցիաներ են պետք, իսկ Հողին՝ հանգիստ ու մենություն։ Հողը ցանկանալու է հեռու գտնվել Կրակից։ Նա կարող է շարունակել սիրել Կրակին, սակայն նրա հետ ապրելն անհնար է։ Կրակին նյարդայնացնելու է Հողը, սակայն հանուն ապահովության, հնարավոր է համակերպվի նրա հետ։
 
Կրակ-Կրակ
 
Լավ է, երբ նրանք, օրինակ, ամանորյա երեկույթի վարողներ են, իսկ ահա ամուսնության համար շատ բարդ միություն է։ Ով է երեխաներին դաստիարակելու եւ գումար վաստակելու։ Յուրաքանչյուրը միայն խոսում է, թե որքան լավն է եւ յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ անհրաժեշտ է ավելի համբերատար զուգընկեր։ Յուրաքանչյուր դերասանի հանդիսատես է պետք։