ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ.
 
 
 Լրագրողի հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսվում են կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, Փաշինյանը պատասխանեց. «Մեր առաջ դրված է այդպիսի խնդիր և մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրը լուծելու համար: Պետական եկամուտները ավելացնելով մենք բնականաբար պետք է ծախսենք պետական նպատակների համար և այդ նպատակների մեջ է նաև թոշակների, աշխատավարձերի բարձրացումը:
 
 
 
Մենք հիմա 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման փուլում ենք: Ամեն օր կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են տեղի ունենում, և ամեն օր գումարներ են գեներացվում: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին պարտքը ավելացնել»,-նշեց նա:
 
 
Աղբյուրը՝ iravaban.net