Լուսինե Բադալյանը ուլտրակարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը.
Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին ներկայացել է ուլտրակարճ, սեւ,  ամառային զգեստով: Լուսինեի լուսանկարն արված է Կասկադում՝ հայտնի կատվի արձանի առջեւ: Իսկ հմայիչ լուսանկարին կից արված գրառումը մեկնաբանում է նրա հրապաակումը. «Կատուների մասին #հակահեղափոխություն չիլինելու մռռռռ»:
 
 

 
 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր իրադարձություններին, քաղաքական ու հասարակական իրողություններին ակտիվորեն արձագանքող Լուսինե Բադալյանն Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որում Լուսինեից բացի երեւում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ Սերժ Թանկյանը եւ այլք:
Լուսինեն հետաքրքիր կերպով է մեկնաբանել լուսանկարը՝ գրելով. «Թոռներին ցույց տալու նկար, է՜լի :)))»: