«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկը կհյուրընկալվի վարչապետի ընտանիքում. Մխիթար Հայրապետյան
 
 
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը: Այս մասին Facebook-ում տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեսանյութ հրապարակել:
 
 
««Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը:
 
 
Եթե դուք էլ պատրաստ եք միանալ մեզ, ապա լրացրեք սույն հայտադիմումը:
 
 
Հ.Գ. Մասնակիցները 13-21 տարեկան են՝ աշխարհի տարբեր երկրներից»,- մասնավորապես գրել է սփյուռքի նախարարը: