Բիկինիով 48-ամյա Մրայա Քերին զարմացրել է երկրպագուներին.
Մրայա Քերի…ամերիկացի երգչուհի, որը գրավել է շատերի սիրտը ոչ միայն իր հզոր ձայնով ու հիթային ստեղծագործություններով, այլեւ իր տեսքով:
 

 
 
Երգչուհին իր Instagram-յան միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել, որը իսկական քաոս է ստեղծել մեկնաբանությունների դաշտում: Օգտատերերն ու երկրպագուները, կարծես, բաժանվել են մի քանի ճակատների ու միմյանց դեմ պատերազմում են: 
 

 
Լուսանկարում երգչուհին պատկերված է սեւ բիկինիով: Օգտատերերից շատերը կարծիք են հայտնել, որ երգչուհին պլաստիկ միջամտության է դիմել ու փոխել է կրծքերի ձեւը, քանի որ տարիներ առաջ, երգչուհին շատ ավելի փարթամ տեսք ուներ:
 
 
Օգտատերերի մյուս մասը կտրականապես մերժել է այդ վարկածը ու առաջ է քաշել այն փաստը, որ երգչուհին, իր տարիքի համեմատ, հրաշալի կառուցվածք ունի: 
 

 
Մեկ բան հստակ է՝ Մրայան իր այս հրապարակմամբ ցույց է տալիս, որ կինը կարող է խնամված ու գեղեցիկ լինել ցանկացած տարիքում: