Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի․ Ռուբեն Հայրապետյան.
 
 
«Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին ընտրել նրան և կլինի այն, ինչ կլինի: Թող քանի հոգի ուզում է դնի Արթուր Վանեցյանի հետ, կտեսնեք»,- այսօր 3 լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
 
 
Վերջինս կարծում է, որ ԱԱԾ-ի տնօրենը կարող է արդյունավետ աշխատել ՀՖՖ-ում և պայքարել պայմանավորված հանդիպումների դեմ:
 
 
«Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն:
 
 
Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն», -ասել է Հայրապետյանը:
 
 
Նշենք, որ ՀՖՖ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա սեպտեմբերին: