Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի, մի մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոններ։ 
 
Վթարված ավտոմեքենաները շարված են մոտ 1.5 կմ, ու վարորդներն էլ բարձրաձայնում են, վթարի պատճառը եղել է ճանապարհի սառած լինելը: