Երկիրը հուլիսի 24-ին կծածկի առաջին մակարդակի մագնիսական փոթորիկ.
G1 առաջին մակարդակի հինգբալանոց սանդղակով մագնիսական փոթորիկը հուլիսի 24–ին կծածկի Երկիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
 
 
 
 
Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսմամբ՝ փոթորիկը կսկսի Մոսկվայի ժամանակով 6։00–ին։
 
 
«Հայպետհիդրոմետ»-ի գլխավոր գեոֆիզիկոս Դավիթ Մելքոնյանը  հայտնեցլ է, որ խուճապի մատնվելու կարիք չկա եւ եթե անգամ մագնիսական փոթորիկ էլ լինի, կազդի միայն զգայուն մարդկանց ինքնազգացողության վրա:
 

 
 
Դավիթ Մելքոնյանը հիշեց տարիներ առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքը, երբ ուժեղ մագնիսական փոթորիկի պատճառով Ամերիկան ամբողջությամբ զրկվել էր էլեկտրական հոսանքից:
 
 
«Ուժեղ մագնիսական փոթորիկը կարող է շարքից հանել ինքնաթիռները եւ արբանյակները, ինչպես նաեւ ազդել բարձր ճշգրտության այլ սարքավորումների վրա»,- տեղեկացրեց Դավիթ Մելքոնյանը:
Նշվում է, որ այդպիսի մագնիսական փոթորիկը կարող է ազդեցություն գործել տիեզերական ապարատների կառավարման համակարգերի վրա։
 
 
Նախորդ փոթորիկները տեղի են ունեցել հունիսի 28-ին, հունիսի 2–ին, մայիսի 6-7–ին, իսկ այս տարվա ամենահզոր փոթորիկը գրանցվել է ապրիլին։
Նշենք, որ նոյեմբերի 9-ին արեգակնային մթնոլորտից արտանետված նյութը շարունակվում է տարածվել Երկրի ուղղությամբ:
 
 
Տեղեկացնենք, որ «Հայպետհիդրոմետ»-ը վաղը կանխատեսել է անկայուն մագնիսական դաշտ, իսկ արեգակը կլինի միջին ակտիվության: