Օգոստոսի 18-ին Ախթալայի մարզադաշտում կանցկացվի Խորովածի Համահայկական 10-րդ փառատոնը.
 
 
Պատմություն.
 
 
Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։
 

 
 
Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, որոնք վաճառվում են այցելուներին։
 
 

 
Եթե ցանկանում եք դառնալ Խորովածի Համահայկական 10-րդ փառատոնի մասնակիցը, գովազդել ձեր կազմակերպությունը և պատրաստել համեղ խորոված, որը նաև մրցութային փուլում հնարավորություն կունենա մրցելու մյուս տաղավարների հետ լավագույնի տիտղոսի համար, ապա շտապեք զանգահարել 098631339, 055631319 հեռախոսահամարներին տաղավար ամրագրելու համար: