ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. ՀԾՔ–ն բացահայտել է` ինչպես են հարստացել ոստիկանության պաշտոնյաները.




Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները գտել են հարստանալու հեշտ ուղին։ Հատուկ քննչական ծառայությունը հայտնաբերել է նոր կոռուպցիոն փաստեր։
 
 
Ոստիկանության անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի հաշվապահ Լ. Ա.-ն 2016 թվականի հունվարի 1-ից 2018թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում իրեն, բաժնի պետին և բաժնի այլ աշխատակիցների աշխատավարձից ավել գումարներ է հավելագրել, ինչի արդյունքում 38.493.681 դրամ ավել գումար է ստացել։
 
 
Նախաքննության ընթացքում Լ. Ա.-ն բացատրություն է տվել այն մասին, որ Դիլիջանի բաժանմունքում ինքը գործել է բաժանմունքի պետի ցուցումով և գումարը կանխիկացնելուց հետո այն ամբողջությամբ նրան է հանձնել:
 
Հարուցվել է քրեական գործ։
 
Ու թեև հափշտակված գումարը ծառայողական քննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է, բայց գործի քննությունը շարունակվում է:


 
Բացի այդ, Լ. Ա.-ն 2017թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, կատարելով ոստիկանության ՊՊԳ վարչության Դիլիջանի բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, իրեն դարձյալ ավելի գումար է հավելագրել, որի արդյունքում 4.522.448 դրամ ավելի գումար է ստացել:
 
 
Ոստիկանության վերնախավը առանձնապես խոշոր չափերով յուրացում է կատարվել։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։