ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՌԱՋԻ  ՏԻԿԻՆՆԵՐԸ  ԵՎ  ՆՐԱՆՑ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՎ  ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
 
 
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում առաջին տիկնոջ «պաշտոնը» կիսում են վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը և նախագահի տիկին՝ Նունե Սարգսյանը։ Հանրության մեջ նրանց ամեն հայտնվելուց հետո սկսվում են բուռն քննարկումներ և բազմաթիվ հրապարակումներ ԶԼՄ-ներում։ Նրանք համեստորեն ժպտում են և գրգռում հանրության ուշադրությունը։
 
 
Հանրապետության ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լրագրողներ են։
 
Կարծում ենք՝ դեռ առիթներ կլինեն նրանց միասին տեսնելու որևէ պաշտոնական միջոցառման և միևնույն մասնագիտության տեր երկու կանայք  շփման ընդհանուր շատ թեմաներ կունենան։
 
 
Ինչ վերաբերում է նրա ֆինանսական միջոցներին, ապա Հայաստանի առաջին տիկին Նունե Սարգսյանի այս տարվա փետրվարին լրացված հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եվրո, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։
 
Ի դեպ, երկու կին լրագրողներն էլ օրինակելի մայրեր են։ Նունե Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ։
 
 
Հայաստանի նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը, ավելի մոտ է արվեստին։
 
Նրան մանկուց գրավել է ստեղծագործելը․ երբ 10 տարեկան էր, սկսել է աշխատել ռադիոյում, յուրաքանչյուր առավոտ ավտոբուսով, առանց մեծահասակների ուղեկցության, նա հասել է աշխատանքի վայր և եթերում մանկական գրքեր ընթերցել։ Հավանաբար, հենց դա էլ անդրադրաձել է նրա հետագա գործունեության վրա։ Սարգսյանը հաջողակ մանկագիր է դարձել։
 
 
Նունե Սարգսյանը երկար տարիներ համակարգում է Yerevan My Love (Երևան, իմ սեր) բարեգործական կազմակերպության աշխատանքը, որը զբաղվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հին և կիսաքանդ շենքերի վերակառուցմամբ, վերածում դրանք երաժշտական, հասարակական և մարզական կենտրոնների, որտեղ անապահով ընտանիքների երեխաները կարող են զարգացնել իրենց տաղանդները։ Նա նաև անցկացրել է բարեգործական երեկոներ, դրամահավաք Բուկինհեմյան պալատում և Վինձորյան ամրոցում։ Հիմա կենտրոնացած է Հայաստանում բարեգործության վրա։
 
 
Նախագահ Արմեն Սարգսյանի կինն ընկալվում է որպես նրբագեղության և ուղևորության խորհրդանիշ։ Կարճ սանրվածք, Շանելի ոճով կոստյումներ, համեստ զարդեր և ժպիտ։ Նա ոգեշնչում է իր էլեգանտությամբ և զսպվածությամբ. հայ հասարակությունում, նույնիսկ վերնախավում քիչ են նման կանայք։ Նունեն բարեկրթության մարմնավորում է, ինչը գրավում է ինչպես երիտասարդ աղջիկներին, այնպես էլ հասուն կանանց։ 
 
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Մասնագիտությամբ լրագրող Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։
 
 
Վարչապետի կինն ամուսնուն չորս զավակ է պարգևել։
 
Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հայտարարագրած ֆինանսական միջոցներին, ապա նրա ֆինանսական միջոցներ կազմում են 1000 ԱՄՆ դոլար։ Տարեկան եկամուտը 11 մլն 745 հազար դրամ է։
 
 
Աննա Հակոբյանի դեպքում միանշանակ կարելի է  նշել բարեհոգությունը, գթասրտությունը և դիմացկունությունը։ Նա շահել է շատ քաղաքացիների համակրանքը, որովհետև որպես «դեկաբրիստի» կին եղել է ամուսնու կողքին ամենածանր պահերին։ Բացի այդ, Աննան սատարել է ամուսնուն, երբ նա գտնվել է բանտում։ Այդ շրջանում նա փոխարինել է Նիկոլ Փաշինյանին թերթի խմբագրի պաշտոնում։ Թավշյա հեղափոխության սկզբից Աննան ուղեկցել է ամուսնուն, իսկ երբ ձերբակալել են շարժման առաջնորդներին, նա վերցրել է խոսափողը և իր ելույթով ցնցել Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց։
 
 
Հակոբյանը վերջերս հիմնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը (Փաշինյանի շարժման անվանումը)։ 
 
 
Ներդաշնակությունը և պարզությունը Փաշինյանի կնոջ ոճի հիմքերն են։ Ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով նա նշում է, որ հազարավոր հայ կանանցից մեկն է, որոնք կանգնել են հրապարակում հեղափոխության օրերին։ Հակոբյանը հաջողությամբ համադրում է արարողակարգով պարտադրված զգեստներն ու սանրվածքներն ամենօրյա հագուստի և գանգուրների հետ։
Այս փաստով ընդգծվում է այն ուղերձը, որ ինքը դուրս է եկել ժողովրդի ծոցից, նրա մի մասնիկն է։
 
 
Առաջին տիկին լինելը բարդ է։ Մամուլի և հասարակության մշտական ուշադրություն, բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ, որոնց ժամանակ պետք է պատշաճ տեսք ունենալ։ Որպես կանոն՝ նրանց նկատմամբ ավելի բծախնդիր են, քննարկում են բոլոր թերություններն ու արժանիքները, համեմատում մյուս պետությունների ղեկավարների կանանց հետ՝ հաշվի առնելով արտաքինը, ինտելեկտը, դաստիարակությունը և հումորի զգացումը։
 
Երբեմն, քաղաքական գործիչների կանանց անհաջող հագուստն ավելի շատ են քննարկում, քան նրանց ամուսինների կողմից վարվող քաղաքականությունը։
 
 
Հայաստանի դեպքում առաջին տիկին լինելն ավելի բարդ է, քանի որ տվյալ պահին նրանք, ըստ էության, երկուսն են՝ վարչապետի կին Աննա Հակոբյանը և նախագահի կին Նունե Սարգսյանը։ Բացի այն, որ այդ կանանց ակամա համեմատում են Հայաստանի նախորդ նախագահների կանանց հետ, նրանք ստիպված են լինում «մրցել» հայ հասարակության համակրանքի համար։ Ամեն դեպքում նրանց կապում է մի շատ կարևոր գործոն՝ երկուսն էլ լրագրող են։ Հոգեբանների կարծիքով՝ դա չի կարող չանդրադառնալ նրանց բնավորության վրա։ Նրանք կարծում են, որ այդ մասնագիտությունն ընտրած կանայք ավելի ճշտապահ են, հավակնոտ, սթրեսակայուն, հակված են վերլուծական մտածողության և հումանիզմի, սառնարյուն են և արվեստասեր։
 
 
Ի հեճուկս տարածված կարծիքի, որ երկու ուժեղ անձինք չեն կարող գոյատևել մի տարածքում, Հայաստանի առաջին տիկինները հակառակն են ապացուցում։ Երկուսն էլ շատ բարյացակամ են միմյանց նկատմամբ։