Ստամբուլի ոստիկանությունն Ամանորին ընդառաջ լայնածավալ գործողություններ է իրականացրել կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի հետ կապված անօրինական գործունեության ծավալման դեմ, իրավապահների գործողությունների ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել է ավելի քան 130.000 շիշ կեղծ օղի ու վիսկի, ինչպես նաև՝ 920 շիշ կեղծ գինի:
 
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ոստիկաններն ընդհանուր առմամբ առգրավել են 5000 լիտր ալկոհոլ, Ստամբուլի Ֆաթիհ շրջանից ձերբակալվել է 3 մարդ:
 
Բացի այդ՝ իրավապահները խուզարկել են 250 գրասենյակային տարածք, որոնցից 11-ը փակվել են:
 
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ 56-ամյա քաղաքացի Խանում Վ.-ն մեղադրվում էր խմիչքի և ծխախոտի անօրինական վաճառք իրականացնելու համար: Խուզարկության ընթացքում բնակարանում, որտեղ բնակվել է հայաստանցի կինը, հայտնաբերվել են օղու 155 շիշ, 30 տուփ ծխախոտ, ինչպես նաև 5 լիտր էթիլային սպիրտ ու կեղծ ակցիզներ: