Երեւանում թալանել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. հափշտակել են մի քանի մլն դրամի զարդեր.
 
 
Երեւանում, հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 22։30-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչեւ 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն եւ այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր։
 
 
 
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։
 
 
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաեւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գեւորգյանը։
 
Աղբյուրը՝ news.am