Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Էջմիածնի ավագանին այսօր քննարկում էր Մանվել Գրիգորյանին`Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Նիստի օրակարգում ութ հարց էր: Քննարկումից հետո առանձին քվեարկություն տեղի չունեցավ: Ասացին`նախօրոք, մի քանի օր առաջ հարցի նախաքննարկում են ունեցել, բոլորը կողմ են եղել: Բոլորը բոլոր հարցերին կողմ էին: Մանրամասները`շուտով տեսանյութում 14 ավագանիներից նիստին չէին մասնակցում չորսը`Արման Գրիգորյան, Արտակ Պողոսյան, Կարեն Մովսիսյան եւ Արամայիս Միրզոյան: Արտակ Պողոսյանը Մանվել Գրիգորյանի փեսան է, աղջկա ամուսինը: 
 
 
Քաղաքապետարանի կայքում, ավագանու անդամների կուսակցական պատկանելության մասին տեղեկություններ չկան: Բայց նրանցից շատերը ՀՀԿ-ական էին կամ ՀՀԿ-ի համակիրներ: ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցությունից: Մեր տեղեկություններով, Էջմիածնի ավագանիում, սակայն, ՀՀԿ-ականները որոշիչ դեր չեն ունեցել: 
 
 
Հեղինակ՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 
 
 
Աղբյուրը՝ aravot.am