«Սեբաստիա փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են՝ «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, եղածը մի ամիս ա»: Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, այս տոնական օրերին  և անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տևողությունն էլ օրական ընդամենը 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»: Մեր օրենսդրությամբ 14-ից մինչև 16 տարեկաններին թույլատրվում է աշխատել շաբաթական մինչև 24 ժամ»,-գրում է թերթը: