ԽՈՅԵՐ
 
 
Այսօր ձեզ կթվա, թե դուք ավելի շատ բան գիտեք կյանքից, քան ձեր սիրելին: Սակայն նա ձեզ կհիասթափեցնի՝ ապացուցելով ճիշտ հակառակը: Մի խոսքով, պետք չէ մարդկանց վերեւից նայել:
 
 
ՑԼԵՐ
 
 
Ցլերը հնարավոր է վիճաբանություն ունենան ընտանեկան հարցերում: Դա կարող է ուղեկցվել բղավոցներով եւ տրամադրության կտրուկ անկումով: Աշխատեք այնպես անել, որ կենցաղային հարցերը չդառնան ձեր հարաբերությունների վատթարացման պատճառ:
 
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
 
Այսօր ձեր սիրելին չի ցանկանա զիջել ձեզ իր գիտելիքներով: Նա կծգտի ձեր աչքին երեւալ ավելի խելացի եւ իմաստուն: Աշխատեք, որ դա չդառնա վեճի պատճառ:
 
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
 
Այսօր ձեր մոտ կծագի որեւէ գաղափար, որը բոլորին միանգամից կատարյալ խենթություն կթվա: Ձեր սիրելին եւս այդպես կկարծի: Սակայն եթե նրան մի փոքր մանրամասն բացատրեք ամեն ինչ, հնարավոր է՝ նա մտքափոխվի եւ միանա ձեզ:
 
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
 
Այսօր դուք կկարդաք մի գիրք այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն իդեալական սիրային հարբերությունները: Փորձեք մաքսիմալ համապատասխանել դրանց:
 
 
ԿՈՒՅՍԵՐ
 
 
Այսօրվա գործը վաղվան մի թողեք: Եթե հետաքձգեք, այլեւս չեք կարողանա վերջացնել այն: Իսկ դա շատ կարեւոր գործ է:
 
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
 
Այսօր կարեւորը ճիշտ հարցեր տալն է: Միայն այդպես կարող եք ստանալ ձեզ համար հաճելի պատասխանը: Ամեն դեպքում, աշխատեք այնպես անել, որ ոչինչ չտխրեցնի ձեզ:
 
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
 
Հնարավոր է՝ այսօր հանդիպեք մեկին, որը ձեզ փորձի վստահեցնել, թե ձեր սիրելին այն միակը չէ, ով ձեզ պետք է: Սակայն պահանջեք, որ ձեզ կոնկրետ պատճառներ ներկայացնեն, թե ինչու պետք է ետ կանգնեք ձեր սիրուց:
 
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
 
Այսօր դուք կցանկանաք ազատվել սիրելիի որոշ թերություններից, բայց պետք չէ ամեն ինչ չափազանցնել: Նախ՝ դուք 1 օրում չեք կարող շտկել նրա վատ կողմերը, բացի այդ՝ մի շարք վիճաբանություններ կհրահրեք նման պահվածքով:
 
 
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
 
 
Այսօր ձեր սիրելին ձեր ասածները այլ կերպ կմեկնաբանի, ինչի արդյունքում սխալ ենթադրություններ կանի: Այնպես որ՝ ավելի հստակ ձեւակերպեք ձեր մտքերն ու ցանկությունները:
 
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
 
Այսօր շատ կցանկանաք սիրելիի կողմից արժանանալ հաճոյախոսությունների: Այդ ցանկությունն այնքան ուժգին կլինի, որ ամեն ինչ կանեք դրան հասնելու համար: Սակայն չափազանցության պետք չէ հասնել, դա հակառակ արդյունքը կտա:
 
 
ՁԿՆԵՐ
 
 
Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ համոզել, որ այն, ինչից վախենում եք, իրականում սարսափելի չէ: Վստահեք նրան. այդպես ձեր կյանքն ավելի հեշտ կդառնա: