Ինչի՞ կարող է հանգեցնել սեքսից հրաժարվելը.
 
 
Թուլանում է իմունիտետը
 
 
Եվ դա փաստ է։ Բժիշկ Քորի Բ. Հոնինքեմն ուսումնասիրել է սեռական կապի ֆենոմենը եւ պարզել, որ սեքսի երկարաժամկետ բացակայությունը թուլացնում է իմունային համակարգի դիմադրողականությունը։ Նրա հետազոտությունն ապացուցել է, որ կանոնավոր սեռական կյանքով ապրող մարդկանց մոտ իմունիտետը 33 տոկոսով ամուր է։
 
 
Հորմոնալ խանգարումներ են ի հայտ գալիս
 
 
Հորմոնների հետ խաղ անել չի կարելի։ Դա լուրջ հետեւանքներով է հղի։ Կանանց օրգանիզմում մեծանում է տեստոստերոն հորմոնի քանակը, ինչը մաշկային խնդիրների պատճառ է դառնում։ Կարող են նաեւ վաղաժամ կնճիռներ հայտնվել։ Սեքսով զբաղվելը նպաստում է կոլագեն հորմոնի առատ արտադրությանը, որը պատասխանատու է մաշկի առաձգականության համար։
 
 
Սթրեսի մակարդակը բարձրանում է
 
 
Հայտնի է, որ սեռական ակտի ժամանակ արտազատվում է սերոտոնին ՝ երջանկության հորմոն։ Դրանից ելնելով՝ սեքսի բացակայությունը բերում է այդ հորմոնի արտադրության դադարեցմանը։ ԱՄՆ Փեյսլիի համալսարանում անգամ հետազոտություն էին անցկացրել, որը ցույց է տալիս, որ սեքսից հետո մարդիկ ավելի հեշտ եւ արագ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից։
 
 
Մեծանում է հիվանդությունների ռիսկը
 
 
Սեքսը կանանց բնորոշ հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոցն է։ Առաջին հերթին՝ խթանում է փոքր կոնքի շրջանում արյան շրջանառությունը, իսկ հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել մասթոպատիայի։ Իսկ երկրորդ հերթին՝ այն տոնուսի մեջ է պահում ձվաբջիջները։
 
 
Փոխվում է երազների բովանդակությունը
 
 
Սեռական ինքնազսպման ժամանակ կարող են էրոտիկ բովանդակությամբ երազներ լինել։ Չենք ասում, որ դա վատ է, բայց ավելի լավ է՝ դրանք ի կատար ածել իրական կյանքում։
 
 
Իջնում է ինքնագնահատականը
 
 
Սեքսի բացակայության ժամանակ ինքնագնահատականի խնդիրներ են առաջանում։ Քեզ թվում է, որ դու կորցրել ես երբեմնի գրավչությունը, ավելի քմահաճ ես դառնում քո արտաքինի նկատմամբ։ Այդ ամենն ազդում է հոգեկան առողջության վրա։