Կարևոր տեղեկություն կարագի մասին` վնասներն ավելի շատ են, քան օգուտները.
 
 
 Sovkusom.ru-ն գրում է, որ վերջին շրջանում գերակշռում է այն կարծիքը, թե կարագն ավելի շատ վնասակար է, քան օգտակար։ Նշվում է, որ այս մթերքի՝ չափազանց շատ օգտագործումը կարող է աթերոսկլերոզի զարգացման պատճառ դառնալ։ Ըստ կայքի՝ կարագը հարկավոր է չափավոր քանակով ներառել ամենօրյա սննդակարգ, քանի որ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
 
 
 Կարագը E, D, C, A վիտամինների աղբյուր է։ Վերջինիս յուրացման համար հարկավոր են ճարպաթթուներ, որոնք պարունակում է կարագը։ Սա նշանակում է, որ, օրինակ՝ գազարից առավելագույն օգուտ ստանալու համար հարկավոր է այն օգտագործել կարագի հետ։
 
 
 
 
 Կարագը ճարպաթթուներ է պարունակում, որոնք, հայտնվելով օրգանիզմում, չեն վերածվում ճարպային կուտակումների, այլ օրգանիզմին ապահովում են էներգիայով։ Սա նշանակում է, որ չափավոր քանակով կարագ օգտագործելու դեպքում ավելորդ կիլոգրամներ չեք հավաքի, բայց երկար ժամանակով կհագեցնեք սովի զգացումը։
 
 
 Կարագը մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը։
 
 
 Կարագը յոդի աղբյուր է, որը լավ յուրացվում է օրգանիզմում։
 
 
 Բժիշկները խորհուրդ են տալիս կարագ օգտագործել երեխաների շրջանում՝ դիարեայի, և մեծահասակների շրջանում՝ փորկապության դեպքում։
 
 
 Կարագը մեծ քանակով վիտամին K2 է պարունակում, որը կանխարգելում է կարիեսի և օստեոպարոզի առաջացումը։
 
 
 Կարագը նյութ է պարունակում, որը նպաստում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակի նվազմանը և մեծացնում է զգայունությունն ինսուլինի նկատմամբ։