«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների  հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  26-ի  ժամը 9:00-ից  մինչև հուլիսի  27-ի ժամը 20:00-ն դադարեցվելու  է՝
 
 
 Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի թիվ 22ա, 22բ, 24, 26, 28, 30, 34, 34ա, 36, 38, 48, Ալիխանյան  եղբայրներ փողոցի թիվ 1-ից մինչև 8, Մարգարյան փողոցի թիվ 7, Միկոյան փողոցի թիվ 2/2 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, Դավթաշեն գյուղի և   տարբեր նշանակության  հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին  տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
 
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: