Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր:
 
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
 
Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր:
 
Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր): Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):
 
Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ: