72-ամյա Շերի երիտասարդական ցնցող լուքը.
 
 
Հայազգի հանրաճանաչ երգչուհի-դերասանուհի Շերը պարբերաբար ապացուցում է, որ տարիքն ընդամենը թիվ է ու չի կարող ազդել մարդու ինքնադրսեւորման վրա: Շերին այս անգամ տեսել են Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկում՝ Պորտոֆինոյում: 
 

 
 
Երգչուհին ներկայացել է ամբողջովին սեւ, երիտասարդական ոճի հանդերձանքով: Սեւ, կիպ տաբատը նա համադրել է յուրահատոկ վերնաշապիկի հետ, որը զարդարված է կաշվե գոտիներով ու մետաղյա շղթաներով:
 
 

 
 
 
Գոթական ոճ հիշեցնող հանդերձանքը Շերն ամբողջացրել է լայնեզր գլխարկով, որն էլ ավելի խորհրդավոր ու համարձակ է դարձրել աստղի ընտրությունը: Ընդհանրապես, աշխարհահռչակ հայուհին նմանատիպ գլխարկների սիրահար է:
 
 

 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոճային Շերը զվարճանում էր Իբիցայում, ինչի մասին
 էին վկայում տեղի պապարացիների ֆիքսած լուսանկարները:
 
 

 
 
Հետաքրքիր է, թե քանիսին կհաջողվի 72 տարեկանում այսպիսի թարմ ու կյանքով լի տեսք ունենալ: